Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դալարիկում հաստատված հինգ սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքներն ավարտվել են

20.08.2021

Դալարիկում 2021 թվականի համար հաստատված 5 սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքներն ավարտվել են.
1976 թվականին ասֆալտապատված Կոմիտաս և Երիտասարդական փողոցների հիմնանորոգման ծրագրով իրականացվել է շուրջ 3300 քմ երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի կապիտալ վերանորոգում:

Հիշեցնենք, որ 1,5 կմ երկարությամբ Կոմիտասի փողոցի 7415.6 քմ հատվածը նույն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է 2019-2020 թվականներին:

Համայնքում հաստատված մյուս 4 ծրագրերի շրջանակում էլ կիրականացվեն հետևյալ աշխատանքները՝

  1. Կվերակառուցվեն 9 և 11 բազմաբնակարան շենքերի տանիքները
  2. Օրջոնիկիձեի, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում ոռոգման ներտնտեսային բաց և փակ ցանց կկառուցվի
  3. Կհիմնանորոգվի հանդիսությունների սրահը
  4. Կհիմնանորոգվի մարզասրահը

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08