Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԿԵ նախարարը մարզպետի ուղեկցությամբ եղել է Խորոնք, Ծիածան և Դալարիկ համայնքներում

21.08.2021

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղեկցությամբ եղել է Խորոնք, Ծիածան և Դալարիկ համայնքներում, ծանոթացել պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։

Խորոնքում նախարարին ներկայացվել է, որ 2020-2021 թթ․ սուբվենցիոն ծրագրով, Եվրասիական զարգացման բանկի և համայնքի համաֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի 9․3 կմ հատվածի վերականգնման ծրագիր է իրականացնում։

2021 թվականի սուբվենցոն ծրագրով համայնքում ընթացքի մեջ են 2021 թ․ Մ․Խորենացու անվան թաղամասի և Մ․Խորենացու 3-րդ նրբանցքի ասֆալտբետոնե ծածկի մասնակի վերանորոգման աշխատանքները։

Խորոնքում կառուցվում է նաև 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալի, ուր այցելել է նախարարը և ծաղիկներ խոնարհել։

Ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով Գնել Սանոսյանն հաջորդիվ այցելել է Ծիածան և Դալարիկ համայնքներ։

Ծիածանում նախարարին ներկայացվել է, որ 2020 թ․ սուբվենցիոն ծրագրով արդեն վերանորոգվել է համայնքի 1-ին փողոցը՝ ասֆալտապատվել է 1160 գծ․մ ճանապարհ, որի համար հատկացվել է 88․5 մլն դրամ:

Իսկ Դալարիկում 2021 թ․ սուբվենցիոն ծրագրով արդեն ասֆալտապատվել է համայնքի Կոմիտաս և Երիտասարդական փողոցները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 32․8 մլն դրամ։

Օրջոնիկիձեի, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում էլ կառուցվում է ոռոգման ներտնտեսային բաց և փակ ցանց՝ 13․5 մլն դրամի շրջանակում։
 Վերակառուցվում են նաև 9, 11 բազմաբնակարան շենքերի տանիքները:
Ինչպես նաև հիմնանորոգվում է համայնքի հանդիսությունների սրահը։

Գնել Սանոսյանը պատասխանատուների հետ հանդիպումներում կարևորել է ծրագրերը սահմանված ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ դա չպետք է անդրադառնա աշխատանքների որակի վրա։

Հավելենք, որ 2018-2020 թթ․ մարզում իրականացվել է թվով 103 սուբվենցիոն ծրագիր, իսկ 2021 թվականի համար հաստատվել է 60-ը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46