Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքն Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ

23.08.2021

Օգոստոսի 23-ը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրն է:
1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց 12 կետից բաղկացած Անկախության հռչակագիրը, որով դրվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը։

Այն հիմնարար իրավական փաստաթուղթ դարձավ դեպի անկախություն տանող ճանապարհին՝ նախանշելով Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացման ուղիները:

Հռչակագրի ընդունմամբ հայ ժողովուրդը ամրագրեց, որ արժանի է ու հաստատակամ ունենալ ավելի լավ ապագա, ստեղծել, կառուցել այն սեփական ձեռքերով, հոգու և մտքի ուժով:

Այս պատմական օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս՝ ցանկանալով մեծ ուժ ու նվիրում մեր Հայրենիքի հզորացմանն ուղղված բոլոր ձեռնարկներում:
Աստված պահապան Հայոց աշխարհին ու հայ ժողովրդին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08