Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Գիտելիքի, գրի ու դպրության օրվա կապակցությամբ
01.09.2021
![](http://armavir.mtad.am/files/n_pics/29553_s.jpg)
Սիրելի մանկավարժներ, աշակերտներ, կրթության համակարգի նվիրյալներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի, գրի ու դպրության օրվա կապակցությամբ՝ ցանկանալով ուսումնառության նկատմամբ մեծ հետաքրքրությամբ ու ձեռքբերումներով լի ուսումնական տարի:
Առանձնահատուկ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, ովքեր քայլ են անում դեպի նոր կյանք՝ լի բազմաթիվ անհայտներով: Անհայտներ, որոնք կհաղթահարվեն մեր սիրելի ուսուցիչների նվիրական աշխատանքի և, իհարկե, ծնողների հետևողականության շնորհիվ:
Իսկ ուսանողներին՝ հատկապես առաջին կուրսեցիներին, մաղթում եմ նպատակասլացություն և դժվարությունները հաղթահարելու կարողություն: Չէ որ Ձեր լավ մասնագետ լինելով է պայմանավորված մեր երկրի կայուն առաջընթացի ապահովումը:
Համոզված եմ, որ ձեռքբերվող գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը կնպաստեն սեփական ունակությունների և կարողությունների լիարժեք դրսևորմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և նպատակներին հասնելու մեծ ձգտում:
Աստված պահապան բոլորիս: