Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Արմավիրի «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»

09.09.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղեկցությամբ ՀՀ փոխվաչապետ Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արմավիրի «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»՝ տեղում ծանոթանալու խաղողի մթերման գործընթացին և դրա շուրջ բարձրաձայնված խնդիրներին:

Փոխվարչապետը զրուցել է մթերման հերթում սպասող խաղողագործների և գործարանի տնօրինության հետ՝ լսելով նրանց խնդիրները, վերջիններիս լուծումների վերաբերյալ առաջարկները:

Այդ կապակցությամբ Սուրեն Պապիկյանը նախատեսում է առաջիկայում հանդիպում ունենալ խաղող մթերող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

Ապա փոխվարչապետը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել վերջինիս կարողություններին, ենթակառուցվածքներին, մթերքների ընդունման և մշակման արտադրաշղթային:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-06-24 13:57:01