Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բաղրամյանում մեկնարկել է բուժամբուլատորիայի վերանորոգումը
14.09.2021
Բաղրամյան (Վաղարշապատի տ.) համայնքում մեկնարկել է նաև սուբվենցիոն 2-րդ ծրագրով նախատեսված բուժամբուլատորիայի վերանորոգումը:
Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Գրանտ Շին» ՍՊԸ-ի կողմից:
1984 թվականին կառուցված ամբուլատորիայի շենքը շահագոծման ողջ ընթացքում չի վերանորոգվել: Երկհարկանի կառույցի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 616,9 քմ, իսկ շենքի հիմքի արտաքին մակերեսը՝ 371,1քմ:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է տանիքի կապիտալ վերանորոգում, մետաղապլաստե պատուհանների և դռների տեղադրում, էլեկտրականության մոնտաժում, սանհանգույցի վերանորոգում, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի կառուցում, ինչպես նաև պատերի քսահարթում և ներկում:
Ամբուլատորիայի վերանորոգման ծրագրի արդյունքում համայնքի բնակիչները հնարավորություն կունենան ավելի բարեկարգ և հարմարավետ պայմաններում ստանալ բուժօգնություն, պատվաստում, հետազոտություն և այլ առողջապահական ծառայություններ:
Հիշեցնենք, որ Բաղրամյանում նույն ծրագրով ընթացքի մեջ է նաև համայնքի ջրամատակարարման բաշխիչ ցանցի վերականգնումը, որի ավարտին համայնքը կունենա 11 կմ երկարությամբ խմելու ջրագծերի գլխավոր մագիստրալներ, 670 տնտեսության համար նախատեսված ջրաչափման հորեր և 24-ժամյա որակյալ ջրամատակարարում: