Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշարձանի բացում և հարգանքի տուրք՝ Մուսալեռ համայնքում

27.09.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանի հետ Մուսալեռ համայնքում ներկա է գտնվել Արցախյան 3-րդ պատերազմում զոհված ութ, գերության մեջ գտնվող և անհետ կորած ևս երկու մուսալեռցի նվիրյալների՝ Սարգսյան Սերյոժայի, Տերտերյան Հարությունի, Դավթյան Լյովայի, Մառոզով Ալեքսեի, Զաքարյան Գեղամի, Գասպարյան Գագոյի, Իսպիրյան Գևորգի, Սնդլյան Գառնիկի, Օհանյան Ժորայի և Թովմասյան Տիգրանի սխրանքներն ու հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը:

Նա իր խոնարհումն է հայտնել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակի առջև, ընդգծել նրանց անսահման հայրենասիրությունն ու ազգանվեր կերպարը, որը մեզ՝ ապրողներիս, պարտավորեցնում է մեր ամենօրյա աշխատանքով արժանին մատուցել նրանց գործած սխրանքներին:

Փառք ու հավերժ հիշատակ մեր անմահացած հերոսներին:

Տոկունություն և ոգու ամրություն հերոսածին ծնողներին ու նրանց հարազատներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:35:19