Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ

08.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ այսօր այցելել է Էջմիածնում գործող «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ, ծանոթացել կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններին և իրականացվող ծրագրերին:

«ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ի գլխավոր տնօրեն Լուսինե Մելիքյանը պաշտոնյաներին ներկայացրել է կազմակերպության 32-ամյա գործունեությունը՝ մասնավորապես անդրադառնալով Արմավիրի մարզում իրականացվող ծրագրերին։

Ընդհանուր տեղեկություն ներկայացնելով «Էջմիածին 13» ֆրանսիական դիսպանսերի գործունեության վերաբերյալ՝ կազմակերպության գլխավոր տնօրենը նշել է, որ կենտրոնն ընդունում և անվճար ատամնաբուժական, լոգոպեդի ծառայություն է մատուցում Էջմիածնի և հարակից 42 համայնքի հազարավոր սոցիալապես խոցելի շահառուների, այդ թվում՝ Արցախյան ազատամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների անդամներին, ազատամարտի վետերաններին, նրանց ընտանիքների անդամներին, Հայրենական պատերազմի վետերաններին, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգերի հաշմանդամներին, մինչև 21 տարեկան միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, աղքատության ընտանեկան նպաստի ՓԱՐՈՍ համակարգում ընդգրկված 36 և ավելի միավորներ ունեցող նպաստառուներին, Արցախյան պատերազմներում զոհվածների և բազմազավակ ընտանիքներին։

Ներկայացվել է նաև «Բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելումը և ատամների խնամքը վաղ տարիքում» ծրագիրը, որը դարձյալ իրականացվում է Էջմիածին քաղաքի և հարկից համայնքների դպրոցներում՝ 2-17 տարեկանների շրջանում։

Շնորհակալություն հայտնելով կազմակերպության տնօրինությանը ջերմ ընդունելության և մարդակենտրոն գործունեության համար՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ «ԲԱՐՁՈՒՆՔ 5165»-ը մարզում գործող լավագույն կառույցներից մեկն է հանդիսանում, որը մարզպետարանի հետ համագործակցությամբ իր գործունեության ողջ ժամանակահատվածում առողջապահական, սոցիալական բաղադրիչ պարունակող բազմաթիվ ծրագրեր է իրականացրել մարզի տարածքում՝ միաժամանակ նոր աշխատատեղերի ծտեղծման խնդիր լուծելով:

Մարզպետն իր խորին շնորհակալությունն է հայտնել նաև ֆրանսահայ համայնքի բոլոր այն ներկայացուցիչներին, նահանգային խորհուրդների անդամներին ու կազմակերպություններին, որոնք գնահատել են կենտրոնի գործունեությունը և ջանք ու եռանդ են գործադրել աջակցության գործում:

Ի հավաստումն երախտիքի և մարզում իրականացված տարաբնույթ ծրագրերի, մարզային ու քաղաքային իշխանությունների հետ ակտիվ համագործակցության և Էջմիածին քաղաքի օրվա կապակցությամբ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ի գլխավոր տնօրեն Լուսինե Մելիքյանին պարգևատրել է պատվոգրով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:20:32