Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրով Փարաքարում մեկնարկել են նաև փողոցների արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքները

08.10.2021

Փարաքար համայքում 2021 թվականի համար հաստատված 3 սուբվենցիոն ծրագրից ևս մեկով նախատեսված աշխատանքները մեկնարկել են. ընդլայնվում է փողոցների արտաքին լուսավորության ցանցը:

Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Լուսի-Արեգ» ՍՊԸ-ի կողմից։

Համայնքի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրով մշտական և անխափան լուսավորությամբ կապահովվեն Այգեստան (730 մ), Սևան (730 մ) և Արարատյան (270 մ) փողոցները:

Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կտեղադրվի 33 նոր հենասյուն, 72 լեդ լուսատու, 39 հենասյուն էլ կվերազինվի:

Հիշեցնենք, որ սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Ի.Գասպարյան, Մեքենագործների և Վ.Մամիկոնյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Առաջիկայում կմեկնարկի նաև Վ.Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցման և Էրեբունի փողոցի կոյուղագծի նորոգման ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28