Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Էջմիածին քաղաքի 2706-ամյակին նվիրված մշակութային քառօրյայի եզրափակիչ միջոցառմանը

11.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Էջմիածին քաղաքի 2706-ամյակին նվիրված մշակութային քառօրյայի եզրափակման շրջանակում այսօր այցելել է Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան, քաղաքի օրվա առթիվ պատվոգրերով պարգևատրել տարբեր ոլորտների նվիրյալների, ապա դիտել Հրանտ Մաթևոսյանի և Սերո Խանզադյանի պատմվածքների հիման վրա բեմադրված «Սպիտակ արևը» թատերական ներկայացումը:

Մինչ պատվոգրերի հանձնումը, մարզպետը ողջունել է Էջմիածին քաղաքի օրվան նվիրված եզրափակիչ միջոցառման մասնակիցներին և շնորհավորել Հայոց հոգևոր մայրաքաղաքի 2706-ամյակի առթիվ՝ Էջմիածինը համարելով մեծ ընտանիք, որտեղ մեկտեղված են սերը, նվիրումն ու ջանքերը:

Թվարկելով վերջին տարիներին Կառավարության, քաղաքապետարանի, հանրային սեկտորի ներկայացուցիչների և առանձին անհատների կողմից Էջմիածնում տարբեր ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը՝ մարզպետը դրանք քաղաքի և բնակչության հանդեպ պարտականություն է համարել:

Հայոց հոգևոր մայրաքաղաքի շենացման գործում Համբարձում Մաթևոսյանը կարևորել է նաև տարբեր ոլորտների այն նվիրյալների դերակատարումը, ովքեր, սիրելով իրենց քաղաքը, յուրաքանչյուրն իր բնագավառում փորձել է առավելագույնս լավ ծառայություն մատուցել և արժանի լինել էջմիածնեցու կոչմանը:

Բարձր գնահատելով Էջմիածին քաղաքի զարգացմանը, ոլորտային գործառույթների լավագույնս իրականացմանն ուղղված ավանդն ու նվիրումը՝ քաղաքի օրվա առթիվ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մի խումբ անձանց պարգևատրել է պատվոգրով և շնորհակալագրով:

Պատվոգրով են պարգևատրվել՝

Դիանա Մնացականի Գասպարյան – ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավար

Սաթենիկ Ռաֆիկի Թովմասյան - ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի խորհրդական

Իսահակ Լեռնիկի Աբրահամյան – ՀՀ ճանապարհային ոստիկանության 2 սպայական գումարտակի 1 վաշտի 1 դասակի տեսուչ, կապիտան

Արուսյակ Մուրադյան Կորյունի - «Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրեն

Վարուժան Հայրապետյան Մերուժանի - «Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրեն

Արամայիս Աշոտի Միրզոյան - ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ավագանի

Գևորգ Զավենի Ղազարյան - ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ավագանի

Գրիգոր Մաչանենց Բաբախանյան - «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ հիմնադրամի նախագահ

 

Շնորհակալագրով են պարգևատրվել՝

Արամ Գևորգի Վարդանյան – ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի հերթապահ մասի պետ, ոստիկանության մայոր

Ալվինա Սերգեյի Խոնդկարյան – Վաղարշապատի ՊՓԲԸ հիվանդանոցի նյարդաբան

Հարություն Արմենակի Ղազարյան – ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի ՄՓՎ Վաղարշապատի ՀՓՋ օղակի հրամանատար փ/ծ ավագ

Աղվան Սարգսի Պողոսյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոց. ծառայության 12 բաժնի ավագ մասնագետ

Սուսաննա Մամիկոնյան Ֆուրմանի - «Վաղարշապատի «Ներսիսյան» N 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ

Հասմիկ Կուրղինյան Միսակի - «Վաղարշապատի Ռ. Պատկանյանի անվան N 9 հիմնական դպրոց» ՊՈԱԿ դասվար

Արմինե Մանուսաջյան Վահանի - «Վաղարշապատի Գ.Նժդեհի անվան N 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ

Գասպար Արթուրի Տերտերյան – Ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն, Եվրոպայի 3-րդ մրցանակակիր

Գայանե Ռուբենի Սամսոնյան – Էջմիածին ԲԿ ՓԲԸ մանկաբույժ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:23:57