Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարությունը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի երեք համայնքի նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու մասին որոշման նախագիծը
14.10.2021
![](http://armavir.mtad.am/files/n_pics/30018_s.jpg)
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարության հերթական նիստին, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Օրակարգային հարցերի շրջանակում կառավարությունը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի Մերձավան, Մրգաշատ և Դալարիկ համայնքներին ՀՀ պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արմավիրի մարզպետարանին 29 մլն 977.5 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը:
Ըստ որոշման նախագծի՝ նշված գումարը համապատասխան համայնքներին հատկացվում է մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա։