Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դալարիկում մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով փոխվել են մանկապարտեզի դռներն ու պատուհանները

18.10.2021

Դալարիկ համայնքում մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի շրջանակում փոխվել են մանկապարտեզի դռներն ու պատուհանները:

1970-ականերին կառուցաված և այսօր 110 սան ունեցող մանկապարտեզում համայնքային միջոցներով վերջին երեք տարիներին իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ: Հաջորդ տարի նախատեսվում է նաև տանիքի հիմնանորոգում:

Հիշեցնեմ, որ Դալարիկում այս տարի հաստատվել է 5 սուբվենցիոն ծրագիր՝

  • Կոմիտաս և Երիտասարդական փողոցների ասֆալտապատում
  • 9 և 11 բազմաբնակարան շենքերի տանիքների վերակառուցում
  • Օրջոնիկիձեի, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում ոռոգման ներտնտեսային բաց և փակ ցանցի կառուցում
  • Հանդիսությունների սրահի հիմնանորոգում
  • Մարզասրահի հիմնանորոգում

Նշված ծրագրերը մինչև տարեվերջ ամբողջությամբ կավարտվեն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28