Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առաջին անհրաժեշտության բժշկական սաքավորումներ՝ UNICEF-ի հայստանյան գրասենյակի կողմից

21.10.2021

Արմավիրի մարզպետարանի հետ շարունակվող համագործակցության շրջանակում UNICEF-ի հայստանյան գրասենյակը Ճապոնիայի կառավարության աջակցությամբ մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոններին փոխանցելու նպատակով մարզպետարանին է հատկացրել առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումներ.

  • 2 շարժական սոնոգրաֆիկ սարք
  • 40 էլեկտրոնային կշեռք՝ հասակաչափով
  • 200 հատ պուլսոքսիմետր
  • 40 շարժական հեմոգլոբինոմետր

Բազմավաղադրիչ ծրագրի թիրախային խմբում են տեղահանված և մարզում բնակություն հաստատած արցախցիներիը, մասնավորապես՝ երեխաները և հղի կանայք: Ծրագրի նպատակն է ուժեղացնել վերջիններիս շրջանում մատուցվող բժշկական ծառայությունները:

ՀՀ Արմավիրի մարզպետարանը, կարևորելով UNICEF-ի հայստանյան գրասենյակի և Ճապոնիայի կառավարության կողմից մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոններին տրամադրվող բժշկական սարքավորումների նշանակությունը և թիրախային խմբերին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացումը՝ իր խորին շնորհակալությունն է հայտնում մարդասիրական ձեռնարկն իրկանացնող կողմերին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:54:40