Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Հայրենականչ» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆայել Սահակյանը պարգևատրվել է մարզպետի պատվոգրով

26.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է «Հայրենականչ» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆայել Սահակյանին:

Վերջինիս հետ զրույցում մարզպետը կարևորել է նրա մեծ դերակատարումը մարզի գրական-մշակութային կյանքում և լրատվության ոլորտում, որը դրսևորվել է տարբեր հաջողված ձեռնակներով և մնայուն աշխատանքով:

Համբարձում Մաթևոսյանը Ռաֆայել Սահակյանին շնորհավորել է նաև «Հայրենականչ» թերթի լույսընծայման 20-ամյակի առթիվ՝ մաղթելով շարունակական արդյունավետ գործունեություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ և հավատարիմ ընթերցողների մեծաթիվ բանակ:

Ի հավաստումն գնահատանքի, ինչպես նաև «Հայրենականչ» թերթի 20-ամյա տարեդարձի հիշարժան առիթով և Հայ գրականության ու լրատվության գործում նշանակալի ներդրումի, ծանրակշիռ դերակատարում ունենալու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի հանրային նշանակության խնդիրները պրոֆեսիոնալ մակարդակով լուսաբանելու, լրագրողական գործում ցուցաբերած բազմամյա և անբասիր վաստակի համար մարզպետը Ռաֆայել Սահակյանին պարգևատրել է պատվոգրով:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և ցուցաբերված վերաբերմունքի համար՝ Ռաֆայել Սահակյանը նշել է, որ թերթը դարձել է մարզի տարեգիրը՝ արտահայտելով առօրյան՝ իր բոլոր դրսևորումներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53