Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
28.10.2021

Հարգելի քաղաքացիներ,
Սույն թվականի հոկտեմբերի 30-ին, Երևան-Էջմիածին ճանապարհին անցկացվելիք «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքով պայմանավորված, ժամը 11.00-ից մինչև 16.00-ն փակ են լինելու.
- Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակից դեպի Երևան քաղաք տանող ճանապարհահատվածը,
- Փարաքար գյուղի Երևանյան - Ի. Գասպարյան փողոցների խաչմերուկը:
Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակի և Մաշտոց փողոցի երթևեկությունը երկկողմանի դադարեցվելու է:
Երևան քաղաքից դեպի Էջմիածին տանող ճանապարհահատվածում երթևեկությունը կազմակերպվելու է երկկողմանի ճանապարհահատվածի միայն մեկ ուղղությամբ՝ հանդիպակաց գոտիով:
Հիշեցնում ենք նաև, որ մրցաշարին մասնակցելու պարտադիր պայմաններին և այլ մանարամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ https://bit.ly/3BdcQ3C