Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

28.10.2021

Հարգելի քաղաքացիներ,
Սույն թվականի հոկտեմբերի 30-ին, Երևան-Էջմիածին ճանապարհին անցկացվելիք «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքով պայմանավորված, ժամը 11.00-ից մինչև 16.00-ն փակ են լինելու.

  • Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակից դեպի Երևան քաղաք տանող ճանապարհահատվածը,
  • Փարաքար գյուղի Երևանյան - Ի. Գասպարյան փողոցների խաչմերուկը:

Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակի և Մաշտոց փողոցի երթևեկությունը երկկողմանի դադարեցվելու է:

Երևան քաղաքից դեպի Էջմիածին տանող ճանապարհահատվածում երթևեկությունը կազմակերպվելու է երկկողմանի ճանապարհահատվածի միայն մեկ ուղղությամբ՝ հանդիպակաց գոտիով:

Հիշեցնում ենք նաև, որ մրցաշարին մասնակցելու պարտադիր պայմաններին և այլ մանարամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ https://bit.ly/3BdcQ3C

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53