Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցում ջեռուցման լոկալ համակարգ է կառուցվել

29.10.2021

Մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի շրջանակում ավարտվել են Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցի ջեռուցման լոկալ համակարգի կառուցման աշխատանքները:

Դեռևս ապրիլ ամսին այցելելով Նոր Արմավիրի դպրոց և ծանոթանալով կրթօջախի խնայողություններով իրականացվող մասնակի վերանորոգման աշխատանքներին՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը խոստացել է աջակցել դպրոցի ջեռուցման և դահլիճի վերանորգման ծրագրերի իրականացմանը:

Այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ մարզպետի անմիջական աջակցությամբ ՀՀ կառավարության կողմից հատկացված դրամական միջոցներով հնարավոր է եղել կարճ ժամանակում և ամբողջությամբ լուծել դպրոցի ջեռուցման խնդիրը:

Այսուհետ ձմռան ամիսներին կրթօջախում ուսումնադաստիարակչական գործընթացը կիրականացվի անհամեմատ տաք դասասենյակներում և հարմարավետ պայմաններում:

Կարճ ժամանակ անց իրականություն կդառնա նաև դահլիճի վերանորգման ծրագիրը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53