Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է ՀՀ կառավարության հերթական նիստին

04.11.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարության հերթական նիստին, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգային հարցերի շրջանակում կառավարությունը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի Արևիկ և Արազափ համայնքներին ՀՀ պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արմավիրի մարզպետարանին 25 մլն 479.9 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Ըստ որոշման նախագծի՝ նշված գումարը համապատասխան համայնքներին հատկացվում է մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա։

Օրակարգային հարցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըստ մարզերի ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերի՝ 2018-20, ապա 2021 թվականների վիճակագրությունը, համաձայն որի՝ միայն Արմավիրի մարզում 2018-2020 թվականներին իրականացվել է 102 ծրագիր՝ 2 մլրդ 883 մլն 550 հազար դրամ ընդհանուր արժեքով, իսկ հաշվետու տարում հաստատվել է 60 ծրագիր՝ 2 մլրդ 861 մլն դրամի շրջանակում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02