Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փարաքարում նոր մարզադպրոց կկառուցվի

05.11.2021

Քննարկման փուլում է Փարաքարի մարզադպրոցի կառուցման հարցը: Համայնքի համար առաջնային կարևորություն ունեցող ծրագրի մեկնարկային աշխատանքների նպատակով Փարաքար են այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը:

Անդրադառնալով ծրագրի իրականացմանը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ այն ամբողջությամբ ինտեգրվում է հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում: Նա միաժամանակ ընդգծել է, որ ծրագրի իրականացման փուլ տեղափոխումը կախված է մի շարք հանգամանքներից, այդ թվում՝ համայնքի հետ աշխատանքներից և համայնքի կողմից ձևավորվող նախաձեռնող խմբի որոշումներից: Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ այս փուլում ծրագրային աշխատանքներով պայմանավորված բոլոր նախնական ուսումնասիրությունները կատարված են, սակայն բուն գործընթացը կմեկնարկի դեկտեմբերի 5-ին նախատեսվող ՏԻՄ ընտրություններից հետո՝ ՏԻՄ անդամների հետ անմիջական աշխատանքի արդյունքում:

Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանն էլ իր խոսքում նշել է, որ ծրագրի իրականացման գաղափարը հասունացել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանի՝ Փարաքար կատարած այցի շրջանակում և փարաքարցիների հետ ունեցած քննարկման արդյունքում: Ըստ նրա՝ Փարաքար համայնքի կարիքների գնահատման համար մարզպետարանում ձևավորել է աշխատանքային խումբ, որի օրակարգում այժմ մարզադպրոցի կառուցման հարցն է: «Նախաձեռնության համար հիմք է հանդիսացել այն, որ Փարաքարը մեծաթիվ բնակչությամբ դառնալու է խոշորացված համայնքային կենտրոն: Ծրագրի շահառուներն էլ հիմնականում լինելու են խոշորացված համայնքի և մոտակա բնակավայրերի բնակիչները»:

Հավելենք, որ Փարաքարի միջնակարգ դպրոցը նույնպես ընդգրկված է տարածքային զարգացման հիմնադրամի՝ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում, որն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և կառավարության համաֆինանսավորմամբ:

Դպրոցի նախագծումը գտնվում է ավարտական փուլում և մինչև տարեվերջ հիմնադրամի կողմից կհայտարարվի շինարարության մրցույթը: Կանխատեսվում է, որ 2022 թվականի առաջին եռամսյակում շինարարական աշխատանքները կմեկնարկեն, որոնց արդյունքում համայնքը կունենա նոր սեյսմակայուն դպրոց: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08