Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտամետում մեկնարկել են 2021 թվականի համար հաստատված երեք սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

08.11.2021

Արտամետ համայնքում 2021 թվականի համար հաստատված երեք սուբվենցիոն ծրագրերից մեկով սկսվել է N 1 խորքային հորի հորատումը:

Խորքային հորի հորատմամբ և համայնքում առկա մյուս խորհային հորերի համակցված շահագործմամբ կլուծվի 150 հա հողատարածքի մշտական ոռոգման խնդիրը: Ծրագրի իրականացումը կնպաստի ջերմոցային տնտեսությունների ավելացմանը և կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանը:

Նշենք, որ համայնքում հաստատված մյուս երկու սուբվենցիոն ծրագրով նախատեսված է նաև N 2 խորքային հորի հորատում և գյուղտեխնիկայի, մասնավորապես՝ տրակտոր JCB-3XC էկսկավատորի ձեռքբերում:

Վերոնշյալ ծրագրերը համայնքի համար առաջնային կարևորություն ունեն և նպաստելու են գյուղատնտեսության զարգացմանն ու ներհամայնքային խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-25 17:51:20