Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ

10.11.2021

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի գործընկերներ,
Շնորհավորում եմ բոլորիդ տեղական ինքնակառավարման համակարգի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ:

Հարգելի համայնքապետեր, ավագանու անդամներ և համայնքային ծառայողներ, իսկապես մեծ է Ձեր դերակատարումը պետական կառավարման համակարգում, քանզի հենց համայնքներն են հանդիսանում յուրաքանչյուր պետության ժողովրդավարության հիմնասյունն ու քաղաքական և քաղաքացիական իրավունքների իրացման առաջնային օղակը:

Մեծագույն հարգանքի ու երախտագիտության են արժանի հատկապես այն ՏԻՄ ներկայացուցիչները, ովքեր բարձր գիտակցումով են մոտեցել քաղաքացու կողմից շնորհված մանդատն իրացնելու գործընթացին՝ կարևոր ներդրում ունենալով պետականաշինության ու համայնքի շենացման գործում:

Ինչ խոսք, գործունեության 25 տարվա ընթացքում համակարգն անցել է կայացման դժվարին ուղի, որն աստիճանաբար մոտենում է իր վերջնակետին: Դրան են ուղղված ՏԻ ոլորտում իշխանության կողմից իրականացվող բարեփոխումները և օրենսդրական նախաձեռնությունները: Այդ ամենն իրականացվում է համայնքների կարողությունների հզորացման, տեղական մակարդակում մասնակցային կառավարման ու թափանցիկության բարձրացման նպատակով:

Եվ հենց այս համատեքստում է իրականացվում նաև համայնքների միավորումը, որի հիմքում համայնքային միավորի սոցիալ-տնտեսական զարգացումը և տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետ գործառումն ապահովելն է: Եվ ես համոզված եմ, որ Արմավիրի մարզում դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններով մենք հաջող մեկնարկ կապահովենք մեր միավորված համայնքների զարգացման նոր և խոստումնալից շրջափուլի համար:

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի գործընկերներ, կրկին շնորհավորում եմ Ձեզ այս կարևոր օրվա առթիվ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք և բազում ձեռքբերումներ՝ ի շահ մեր ազգաբնակչության կյանքի որակի բարելավման և համայնքային իշխանության հզորացման:
Առողջություն և արևշատություն բոլորիդ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28