Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ճեպազրույցը

10.11.2021

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ մարզպետը մասնավորապես անդրադարձել է 2021 թվականի համար մարզում հաստատված սուբվենցիոն ծրագրերին՝ նշելով. «Չնայած նախորդ տարվա՝ համավարակով և պատերազմով պայմանավորված բարդ իրավիճակին՝ փորձեցինք մեր սուբվենցիոն հայտերի թիվը հնարավորինս բարձր պահել: Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2021 թվականի համար 60 ծրագիր ունենք հաստատված: Աշխատանքների մեծ մասն արդեն ավարտվել են, մի մասն էլ ընթացքի մեջ է գտնվում:

Ծրագրերն ընդգրկում են համայնքային ենթակառուցվածքները՝ փողոցների ասֆալտապատումից, լուսավորումից, ոռոգման համակարգերի արդիականացումից, մանկապարտեզների և բուժամբուլատորիաների հիմնանորոգումից մինչև հակակարկտային կայանների տեղադրում»:

Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրել է, որ սուբվենցիոն ծրագրերից բացի 2021 թվականին մարզպետարանին հատկացվել է նաև 140 մլն դրամ՝ մարզի հրատապ խնդիրների լուծման նպատակով: Ըստ նրա՝ հատկացված գումարի շրջանակում առաջնային կարևորության ծրագրեր են իրականացվում 23 համայնքում և 8 դպրոցում, որոնց գերակշիռ մասն արդեն ավարտված է:

Նա իր խոսքում ընդգծել է, որ 2022 թվականն առավել խոստումնալից է լինելու համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի առումով: Դրա համար, ըստ մարզպետի, կարևոր նախադրյալ է հանդիսանալու համայնքների միավորումը, որը կբերի համայնքային բյուջեի միջոցների ավելացման և տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետ գործունեության ապահովման:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28