Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նալբանդյան համայնքում սուբվենցիոն երկու ծրագրերը մեկնարկել են

19.11.2021

Նալբանդյան համայնքում 2021 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են մշակույթի տան մի մասի՝ որպես երաժշտական դպրոց վերանորոգման և միջգյուղական ճանապարհների լուսավորությամբ ապահովման աշխատանքները:

Առաջին ծրագրի շրջանակում հիմնովին կվերոնորոգվի 1984 թվականին շահագործման հանձնաված համայնքի մշակույթի տան այն հատվածը, որտեղ պետք է տեղակայվի երաժշտական դպրոցը:

Ծրագրի իրականացմամբ համայնքում կաշխուժանա մշակութային կյանքը, իսկ համայնքի երեխաները երաժշտական կրթություն ստանալու և իրենց ժամանակն արդյունավետ օգտագործելու հնարավորություն կունենան:

Համայնքի լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրով էլ նախատեսված է 25 կմ հաղորդալարի անցկացում և 500 լեդ լուսատուի տեղադրում, որոնց արդյունքում առավել անվտանգ կդառնա գիշերային երթևեկությունը և մարդկանց տեղաշարժը:

Ծրագրերի իրականացման ընթացքում կստեղծվի ավելի քան 20 ժամանակավոր աշխատատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58