Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրով Երվանդաշատ համայնքը գյուղտեխնիկա է ձեռք բերել

22.11.2021

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Երվանդաշատ համայնքը ձեռք է բերել գյուղտեխնիկա, այդ թվում՝

  • տրակտոր Բելառուս-892.2, որը նախատեսված է կախովի, կիսակախովի գործիքներով և կցորդով մեքենաներով գյուղատնտեսական տարբեր աշխատանքներ կատարելու համար,
  • գութան 3 խոփ, որը նախատեսված է հացաբուսային և տեխնիկական կուլտուրաների միջև 27 սմ խորությամբ հողերը վարելու համար,
  • խոտի հակավորիչ, որը նախատեսված է խոտ, ծղոտ հավաքելու և հակավորելու համար:

Ծրագրի իրականացումը կբերի համայնքում գյուղացիական տնտեսությունների աշխատանքների որակական փոփոխությանը՝ թեթևացնելով այլ համայնքներից տեխնիկա վարձակալելու հոգսը: Միևնույն ժամանակ կնպաստի գյուղատնտեսական աշխատանքների ժամանակին իրականացմանը և կնվազեցնի կատարված աշխատանքների ինքնարժեքը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58