Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը Փարաքար համայնքում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերոով նախատեսված աշխատանքներին

22.11.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Փարաքար համայնք, տեղում ծանոթացել պետության աջակցությամբ համաֆինանսավորման երեք սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքներին:

Նախ «ՇԻՆՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի պատասխանատուի կողմից ներկայացվել են Ի.Գասպարյան, Մեքենագործների և Վ.Մամիկոնյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնք առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ամբողջությամբ կավարտվեն: Կատարված աշխատանքների վերաբերյալ մարզպետը հայտնել է իր դիտարկումները՝ առաջարկելով կարճ ժամանակահատվածում շտկել առկա թերություններն ու հետագայում բացառել դրանց կրկնությունը:

Նշենք, որ սֆալտապատման ծրագրով նախատեսված է Մեքենագործների և Վ.Մամիկոնյան փողոցների 0.9 կմ, իսկ Ի.Գասպարյան փողոցի 0.17 կմ հատված կապիտալ ասֆալտապատում, ինչպես նաև Թաիրովի 6-րդ և 7-րդ շենքերի 2000 քմ բակային հատվածի բարեկարգում:

Համայնք կատարած այցի շրջանակում Համբարձում Մաթևոսյանը ծանոթացել է նաև արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրով Այգեստան (730 մ), Սևան (730 մ) և Արարատյան (270 մ) փողոցներում իրականացված աշխատանքներին, որոնց արդյունքում տեղադրվել է 33 նոր հենասյուն, 72 լեդ լուսատու, 39 հենասյուն էլ վերազինվել է:

Համայնքում առաջիկայում կմեկնարկի նաև սուբվենցիոն երրորդ ծրագրով նախատեսված Վ.Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցման և Էրեբունի փողոցի կոյուղագծի նորոգման ծրագիրը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով էլ Փարաքարում հաստատվել են կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման և 1400 գծմ կոյուղագծի կառուցման կենսական կարևորություն ունեցող ծրագրերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58