Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երկօրյա հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ Արմավիրի մարզում

26.11.2021

2021 թվականի նոյեմբերի 25-ից 26-ն Արմավիրի մարզում անցկացվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան փակ բաժնետիրական ընկերության միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն: Միջոցառումն իրականացվել է իրավիճակի զարգացման պլանի շրջանակում՝ ըստ փուլերի:

Ուսումնավարժության նպատակն էր՝
• Ստուգել և կատարելագործել մարզի ղեկավար կազմի հմտություններն ու ունակությունները` միջուկային և ճառագայթային վթարների դեպքում աղետի գոտու բնակչության պաշտպանության միջոցառումների ղեկավարման գործում:
• Ճշտել վթարային հակազդման կազմակերպությունների և արձագանքող ուժերի առկա հնարավորությունները, կատարելագործել փոխհամագործակցությունը արտակարգ իրավիճակներում առաջադրված խնդիրների լուծման ժամանակ:
• Արտակարգ իրավիճակների ժամանակ կազմակերպությունների գործունեության կայունության բարձրացման ուղղությամբ պլանավորված և իրականացված միջոցառումների արդյունավետության ստուգումը :
• Պահեստային, շարժական կառավարման կետերի, կապի և կենտրոնացված ազդարարման համակարգերի պատրաստության ստուգումը :
• Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021 թվականի հիմնական միջոցառումների N 2 հավելվածի՝ «ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում Արմավիրի մարզի բնակչության պաշտպանության» պլանի իրատեսության ստուգումը:
• Կառավարման մարմինների, ուժերի միջև փոխհամագործակցության ներդաշնակումը:

Հրամանատարաշտաբային ուսումնավարժությանը մասնակցել են Արմավիրի մարզպետարանի ստորոբաժանումներ, ԱԻ մշտական գործող հանձնաժողովը, տարահանման հանձնաժողովը,ՀԱԷԿ ՓԲԸ-ն, ՀՀ ԱԻՆ ՓԾ մոնիթորինգի, հոգեբանական աջակցության խմբեր, ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչություն, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՀԱԷԿ պահպանության ՀՀՋ, համայնքապետեր, մարզային ենթակայության բժշկական կենտրոնների, Արմավիրի ԳԳՄ-ի, «ՀԷՑ» ՓԲԸ-ի Մուսալեռ մասնաճյուղի «Արմավիր» էլեկտրական ցանցի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և այլ կառույցների պատասխանատու պաշտոնյաներ:

Ուսումնավարժությունը մեկնարկել է ղեկավար կազմի ազդարարմամբ, մոնիթորինգի իրականացմամբ, ՆՊՄԻ գոտու բնակչության ԱՊՄ ապահովմամբ և յոդային պրոֆիլակտիկայի կազմակերպմամբ:
Շտաբային ուսումնավարժությունն ավարտվել է արդյունքների ամփոփմամբ և գնահատմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 17:45:24