Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծնունդների թիվն Արմավիրի մարզում աճում է

01.12.2021

Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի նոյեմբեր ամսին գրանցվել է 109 ծնունդ, այդ թվում՝ 48 աղջիկ և 61 տղա:

Ըստ մարզի ծննդատների՝ ծնունդների թիվը հետևյալն է՝

  • «Զարիշատ/Արամ/Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի ԲԿ» ՓԲԸ ՝ 45 ծնունդ,
  • «Էջմիածին ԲԿ» ՓԲԸ՝ 64 ծնունդ:

2020 թվականի նույն ժամանակահատվածում մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 96 ծնունդ, այդ թվում՝ 40 աղջիկ, 56 տղա:

Հավելենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Արմավիրի մարզում գրանցվել է 1840 ծնունդ, որից 1123-ը մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում, իսկ 717-ը՝ Երևանում և այլ մարզերում:

Իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 1837 ծնունդ, այդ թվում՝ 1110-ը մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում, իսկ 727-ը՝ Երևանում և այլ մարզերում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36