Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

241 մլն 383,8 հազար դրամ` Արմավիրի մարզի 7 համայնքում սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար

02.12.2021

Կառավարությունը 241 մլն 383,8 հազար դրամ է հատկացրել Արմավիրի մարզի 7 համայնքի սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար:

Ստորև նշված համայնքներն իրենց մասով ֆինանսավորվել են, և պետության ֆինանսավորման անհրաժեշտությունն էր առաջացել, որի համար ըստ ծրագրերի կտրամադրվի՝

• 2 մլն 580 հազ. դրամ՝ Արագած համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգման նպատակով
• 5 մլն 002.9 հազ. դրամ՝ Մայիսյան համայնքից դեպի Սարգսի անվան թաղամաս գլխավոր փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքների նպատակով,
• 18 մլն 377.3 հազ. դրամ՝ Մյասնիկյան համայնքի Մոնթե Մելքոնյան փողոցի ասֆալտապատման նպատակով,
• 24 մլն 966.3 հազ. դրամ՝ Քարակերտ համայնքի 6 փողոցի ասֆալտապատման նպատակով,
• 9 մլն 133.7 հազ. դրամ՝ Տանձուտ համայնքի 20-րդ, 24-րդ , 2-րդ, 8-րդ, 5-րդ և 4-րդ փողոցների գազիֆիկացման աշխատանքների նպատակով,
• 164 մլն 095 հազ. դրամ՝ Գայ համայնքի մանկապարտեզի շենքի կառուցման նպատակով,
• 17 մլն 228.6 հազ. դրամ՝ Ջրառատ համայնքում Մեծամորի խճուղու հիմնանորոգման նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:36:18