Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը Բաղրամյանում մասնակցել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացմանը

06.12.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոց, որտեղ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանի, ԱՏՁՄ անդամների, մեծաթիվ բաղրամյանցիների և հյուրերի հետ մասնակցել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացմանը:

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված բաղրամյանցի Խաչատուր Պողոսյանի, Գրիգոր Հովսեփյանի, Նարեկ Ղարիբյանի և Թեյմուրազ Մակոյանի անունը կրող ինժեներական լաբորատորիան հիմնադրվել է Րաֆֆի Դեր Մարտիրոսյան և ԱՏՁՄ կողմից: Նորաբաց լաբորատորիայում Բաղրամյան և հարակից համայնքների դպրոցականներն անվճար ձեռք կբերեն ինժեներական գիտելիքներ և կտիրապետեն ծրագրավորման հիմունքներին: Նրանք բացառիկ հնարավորութուն կստանան մասնակցելու մասնագիտական և գործարար միջոցառումների, ծանոթանալու ցանցի մյուս դպրոցականների հետ և համատեղ աշխատանքի արդյունքում նորարար գաղափարներ իրագործելու:

Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհավորել է տնօրինությանն ու աշակերտներին կրթօջախում տեղեկատվական, տեխնոլոգիական հնարավորությունների ներդրման կապակցությամբ՝ ընդգծելով լաբորատորիայի կարևորությունը և հատկապես այն հանգամանքը, որ կենտրոնը կրելու է Բաղրամյան համայնքից 44-օրյա պատերազմում զոհված 4 հերոսների անունը: «Մի պահ տղաների հայացքի ներքո ես զգացի, որ մենք ունենք մեր սերունդներին կրթելու մեծ ներուժ ու հնարավորություններ: Եվ մեր սերունդները պետք է հենց կրթությամբ ու գիտելիքներով հաղթահարեն մեզ ուղղված հետագա մարտահրավերները և այդկերպ փորձեն արժանին մատուցել մեր հերոսների հիշատակին»,- ամփոփելով իր խոսքը՝ նշել է մարզպետը:

«Արմաթ» լաբորատորիաները գործում են Հայաստանի, Արցախի, Ախալքալակի տարածքում: Այժմ «Արմաթ»-ի խմբակ-լաբորատորիաների թիվը 602-ն է, որից 17-ն՝ Արմավիրի մարզում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08