Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք` աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին

07.12.2021

 

1988 թվականի աղետալի երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ՏԻՄ ներկայացուցիչների հետ այսօր ծաղիկներ է խոնարհել երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստանին օգնության շտապող և Էջմիածին քաղաքի մատույցներում ավիավթարի հետևանքով զոհված սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով արհավիրքի բոլոր զոհերի հիշատակին:

Էդվարդ Հովհաննիսյանն իր խոնարհումն է հայտնել երկրաշարժի զոհերի հիշատակին, երախտագիտությունը՝ հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած բոլոր երկրներին՝ նշելով, որ մեր պետության խնդիրն է նաև հավուր պատշաճի ուշադրություն դարձնել երկրաշարժից տուժածներին, լուծել նրանց բնակարանային ապահովման հարցերը, որի ուղղությամբ, ըստ մարզպետի, տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել և դեռ շարունակվում են:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:53:03