Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

70 մլն 721,7 հազար դրամ է հատկացվել Արմավիրի մարզի 5 համայնքում սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու նպատակով

09.12.2021

Կառավարության այսօրվա նիստում 70 մլն 721,7 հազար դրամ է հատկացվել Արմավիրի մարզի 5 համայնքում սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու նպատակով:
Ստորև նշված համայնքներն իրենց մասով ֆինանսավորվել են, և պետության ֆինանսավորման անհրաժեշտությունն էր առաջացել, որի համար ըստ ծրագրերի կտրամադրվի՝

  • 2 մլն 292,8 հազար դրամ՝ Հացիկ համայնքի 16-րդ փողոի 4-րդ նրբանցքի թիվ 2 բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման համար,
  • 8 մլն դրամ՝ Պտղունք համայնքի Արաբո, Այգեստան, Եսայի Յաղուբյան փողոցների գազիֆիկացման համար,
  • 4 մլն 363,6 հազար դրամ՝ Ջրաշեն համայնքի 1-ին փողոցի կենտրոնական ճանապարհի մայթերի կառուցման համար,
  • 9 մլն 115,4 հազար դրամ՝ Արգավանդ համայնքի ոռոգման մայր ջրանցքի 1-ին փողոցի ԼՌ-60վաքերով ճյուղի 575մ հատվածի վերակառուցման շինարարական աշխատանքների համար,
  • 46 մլն 861,9 հազար դրամ՝ Զարթոնք համայնքի մանկապարտեզի կառուցման համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35