Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վաղարշապատի բժշկական կենտրոնը կվերակառուցվի

09.12.2021

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի բժշկական կենտրոնը կվերակառուցվի:

Կենտրոնի վերակառուցման աշխատանքների կատարման նպատակով Քաղաքաշինության կոմիտեն բաց մրցույթ է հայտարարել:

Վերակառուցման աշխատանքների ձեռքբերման կողմնորոշիչ արժեքը կազմում է 1 մլրդ 468 մլն 797,4 հազար դրամ:

Նախատեսվող աշխատանքի ողջ ծավալով կատարման ժամկետ է սահմանվում 720 օրացուցային օրը: Իսկ պայմանագրով նախատեսված աշխատանքի սկիզբ է համարվում շինարարական աշխատանքների կատարման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրը:

Սույն ընթացակարգերին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am
) համակարգի միջոցով:

Հայտերն ընդունվում են մինչև 2022 թվականի հունվարի 17-ը, ժամը 12:00-ն:

Գործընթացին վերաբերող մանրամասներին ծանոթանալ հետևյալ հղման միջոցով` https://bit.ly/3AKYYNO

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36