Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ վերաբացվեց Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը

13.12.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կառավարության անդամների և այլ պաշտոնատար անձանց հետ ներկա է գտնվել Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի վերաբացման արարողությանը:

Պաշտոնյաները շրջայց են կատարել դպրոցով՝ ծանոթացել հիմնանորոգման արդյունքում իրականացված աշխատանքներին:

Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի շրջանակում: Դպրոցն այս ծրագրի շրջանակում 2-րդ փուլով հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներից մեկն է:

Ուսումնական հաստատության 3 մասնաշենքերն ամբողջովին հիմնանորոգվել են: Դասասենյակները, լաբորատորիաները, հանդիսությունների սրահը և մարզադահլիճը համալրվել են նոր գույքով և տեխնիկական միջոցներով:

Կատարվել են դպրոցի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Հիմնանորոգման նախագծերը մշակելիս պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35