Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաջողություն գրանցած ՏԻՄ անդամներին

15.12.2021

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի գործընկերներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցած հաջողության կապակցությամբ:


Այս ընտրություններով համայնքների կարողությունների ամրապնդման և տեղական ինքնակառավարման համակարգի շարունակական զարգացման նպատակով հանրապետությունում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների շրջանակում Արմավիրի մարզում հաջողությամբ ավարտվեց համայնքների միավորման գործընթացը: Սա կարևոր քայլ էր տեղական ինքնակառավարման համակարգում հետագա բարեփոխումների, մասնավորապես՝ ապակենտրոնացման իրականացման և տեղական ժողովրդավարության ամրապնդման համար:

Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման համամասնական ընտրակարգով տարբեր քաղաքական ուժեր, իրենց ստացած ձայներին համապատասխան, ներկայացված են խոշորացված համայնքների ավագանու կազմում և մասնակցելու են տվյալ համայնքի կառավարմանը՝ հնարավորություն ունենալով իրագործելու իրենց նախընտրական ծրագրերը:
Նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի գործընկերներ,
Իմ ցանկությունն է, որ անկախ քաղաքական հայացքներից, յուրաքանչյուրդ առաջնորդվեք համայնքի շահով, բնակչի նկատմամբ Ձեր ստանձնած պատասխանատվությամբ, քանի որ համայնքի կարողությունների զարգացումը հնարավոր է միայն համագործակցված և նպատակային աշխատանքի պարագայում:

Միանգամայն վստահ եմ, որ միավորված, մեծ ռեսուրսներով օժտված և դրանք առավել արդյունավետ տնօրինող համայնքների և միջհամայնքային միավորումների փոխկապակցված շղթան դառնալու է մեր մարզի զարգացման կարևորագույն գրավականներից մեկը:

Իսկ Արմավիրի մարզը մեր մեծ ընտանիքն է, մեր ընդհանրական պատասխանատվությունը, որից չպետք է խուսափենք, այլ արդյունավետ համագործակցությամբ անենք հնարավոր ու անհնար ամեն բան՝ մեր տունը շենացնելու և ընթացիկ խնդիրների լուծումից երկարաժամկետ ծրագրերի կազմմանն ու իրագործմանն անցնելու համար:

Հարգելի գործընկերներ,
Ես համոզված եմ, որ մենք հաջողելու ենք մեր ընդհանուր նպատակների իրագործման հարցում՝ ապահովելով համայնքների կայուն զարգացում և բնակչության կենսամակարդակի շարունակական բարելավում:
Ի գործ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35