Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել 2021 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությանը

20.12.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանում, Պաշտպանական գերատեսչության մարզային ստորաբաժանումների ղեկավարների և համայնքային իշխանությունների պատասխանատուների հետ ներկա գտնվել 2021 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը:

Ողջունելով ներկաներին և իր խոսքն ուղղելով նորակոչիկներին՝ մարզպետն ընդգծել է, որ մեր երկիրն այսօր ամուր, քաջարի ու հայրենանվեր զինվորների կարիք ունի: Նա հայրենիքի նոր պաշտպաններին մաղթել է խաղաղ ծառայություն և բարի վերադարձ՝ հույս հայտնելով, որ ծառայության տարիները կնպաստեն տղաների ռազմական գիտելիքների ու հմտությունների հարստացմանը, մարդկային որակների կայունացմանը:

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նաև շնորհակալություն է հայտնել նորակոչիկների ծնողներին՝ իրենց որդիներին հայրենասիրության ոգով դաստիարակելու և զինվորական ծառայությանը պատրաստելու համար:

Նորակոչիկներին ծառայության մեկնելուց առաջ օրհնել է Տեր Գյուտ քահանա Գալստյանը՝ իր աղոթքում խաղաղություն հայցելով Հայաստան և Արցախ աշխարհին, անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորներին:

Նորակոչիկները դեպի զինվորական կենտրոնական հավաքակայան մեկնեցին բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու մեծ վճռականությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08