Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարությունը 344 մլն 083,3 հազար դրամ է հատկացվել Արմավիրի մարզում ևս 10 սուբվենցիոն ծրագիր ավարտին հասցնելու նպատակով

23.12.2021

Կառավարության այսօրվա նիստում 344 մլն 083,3 հազար դրամ է հատկացվել Արմավիրի մարզում ևս 10 սուբվենցիոն ծրագիր ավարտին հասցնելու նպատակով:

Ստորև նշված համայնքներն իրենց մասով ֆինանսավորվել են, և պետության ֆինանսավորման անհրաժեշտությունն էր առաջացել, որի համար ըստ ծրագրերի կտրամադրվի՝

  • 32 մլն 927,0 հազար դրամ՝ Էջմիածին համայնքի Բաղրամյան փողոցի մայթերի հիմնանորոգման համար,
  • 77 մլն 136,0 հազար դրամ՝ Էջմիածին համայնքի Սուրբ Մովսես Խորենացի և Բաղրամյան փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման համար,
  • 47 մլն 045,5 հազար դրամ՝ Բաղրամյան (Վաղ. տ.) համայնքի ջրամատկարարման բաշխիչ ցանցի համար,
  • 5 մլն 332,0 հազար դրամ՝ Մարգարա համայնքի փողոցների արտաքին լուսավորության վերակառուցման և ընդլայնման համար,
  • 13 մլ 259,0 հազար դրամ՝ Արտիմետ համայնքի ոռոգման ցանցի կառուցման համար,
  • 856,0 հազար դրամ՝ Արգավանդ համայնքի ոռոգման մայր ջրանցքի 1-ին փողոցի ԼՌ-60 վաքերով ճյուղի 575 մ հատվածի վերակառուցման շինարարական աշխատանքների համար,
  • 85 մլն 462,0 հազար դրամ՝ Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի, Աբովյան փողոցի՝ Արարատյան փ.-Հանրապետության հրապարակ հատվածի և Բաղրամյան 6, 8, 10 շենքերի բակային տարածքի և Եղոյան փողոցի բնկելի շենքերին հատող հատվածի, Բաղրամյան 9/1, 9/2, 9/3, 9/4 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների հիմնանորոգման համար,
  • 5 մլն 119,0 հազար դրամ՝ Մարգարա համայնքի փողոցների արտաքին լուսավորության վերակառուցման և ընդլայնման համար,
  • 16 մլն 800,0 հազար դրամ՝ Արտամետ համայնքում գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար,
  • 60 մլն 146,8 հազար դրամ՝ Արևաշատ համայնքի մանկապարտեզի կառուցման համար:

Արմավիրի մարզում 2021 թվականին հաստատվել է 60 սուբվենցիոն ծրագիր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:53:03