Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի 5 դպրոցում նոր մարզադահլիճ կկառուցվի, ևս 4-ում՝ կվերակառուցվի

24.12.2021

Քաղաքաշինության կոմիտեն մրցույթ է հայտարարել Արմավիրի մարզի 5 դպրոցում նոր մարզադահլիճի կառուցման, ևս 4-ում՝ վերակառուցման աշխատանքների կատարման նպատակով:

Մարզադահլիճների կառուցում՝

  • «Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  • «Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • «Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • «Արմավիրի N 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  • «Արտիմետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Մարզադահլիճների վերակառուցում՝

  • «Շահումյանի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ
  • «Փշատավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • «Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Վերոնշյալ մարզադահլիճների կառուցման ընթացակարգերին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով:

Համապատասխան հայտերը ներկայացնել մինչև 2022 թվականի փետրվարի 11-ը,  ժամը 11:00-ն:


Առավել մանրամասն՝ հղմամբ - https://bit.ly/3AKYYNO

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:53:03