Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի խորհրդական Առնակ Ավետիսյանն այսօր ընդունել է մարզի երկկողմանի ծնողազուրկ երեխաներին

28.12.2021

Ամանորին ընդառաջ ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Առնակ Ավետիսյանը մարզպետարանում այսօր ընդունել է մարզի երկկողմանի ծնողազուրկ երեխաներին և նրանց խնամակալներին:

Առնակ Ավետիսյանը հանդիպման շրջանակում անմիջական զրույց է ունեցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով, առաջադիմությամբ և ապագայի հետ կապված երազանքներով:

«Ինձ համար հետաքրքիր էր լսել այս ամենը և ընդհանուր պատկերացում կազմել ձեր մասին, ապագայի հետ կապված ձեր ծրագրերի մասին և ցանկանալ, որ դուք կարողանաք ձեր աշխատասիրությամբ, լավ ուսմամբ, օրինակելի վարքով, ձեր հարազատների ու շրջապատող անձանց նկատմամբ հարգալից վերաբերմունքով մշտապես ուրախացնել նրանց»,- երեխաներին ուղղված իր խոսքում նշել է մարզպետի խորհրդականը:

Առնակ Ավետիսյանը, շնորհավորելով հանդիպման մասնակիցներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ցանկացել է, որ նոր տարում իրականություն դառնան նրանց բոլոր սպասումները. «Թող 2022 թվականը ձեզ ուրախանալու բազում առիթներ պարգևի, լցնի ձեր կյանքը սիրով ու ջերմությամբ»:

Նշենք, որ նախատոնական ընդունելությանը երեխաների խնամակալները դրամական աջակցություն են ստացել Արմավիրի մարզպետարանի կողմից, իսկ նրանց հոգածության ներքո գտնվողները՝ նվերներ՝ Նորվեգիայի հայ համայնքից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36