Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

30.12.2021

Իմ հայրենի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Այս օրերին մեզանից շատերը մտովի կամ առարկայորեն ամփոփել են անցնող տարին, առանձնացրել ձեռքբերումներն ու կորուստները, իրականացված ու անկատար մնացած ծրագրերը և նախանշել գալիք տարվա առաջնահերթությունները:

Որպես Արմավիրի մարզպետ՝ շատ հակիրճ կձևակերպեմ 2022 թվականին մարզային իշխանության որդեգրած քաղաքականությունը, այն է՝ համառ և նպատակային աշխատանքով տարբեր ոլորտներում ապահովել արդյունքային կարևոր ցուցանիշներ:

Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի գործընկերներ,
Մարզային բազմաոլորտ տնտեսության զարգացման տեսլականը կյանքի ենք կոչելու միահամուռ ուժերով, յուրաքանչյուրս մեր գործառույթների և հնարավորությունների շրջանակում՝ առանց ջանք ու եռանդ խնայելու: Եվ սա է դառնալու հաջողության հասնելու մեր գրավականը, մեր հայրենի մարզը շենացնելու միակ ճանապարհը, որով ուղղորդվելու ենք 2022 թվականի ընթացքում:

Իսկ այսօր եկեք նախ մեր խոնարհումը հայտնենք հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոսների հիշատակին, մեր զորակցությունը՝ նրանց ընտանիքներին և մեր համախմբվածությունը՝ ավելի լավ Հայաստան, մարզ ու համայնք ունենալու գաղափարի շուրջ:

Կրկին շնորհավորելով բոլորիդ հույս, հավատ ու սեր ներշնչող ամանորյա տոների առթիվ՝ ցանկանում եմ, որ խաղաղ երկնքի ներքո յուրաքանչյուրս իրականություն դարձնենք մեր մեծ ու փոքր նպատակները, լինենք համերաշխ ու միասնական: Թող առողջությունը, սերն ու հաջողությունը գերիշխի բոլոր ընտանիքներում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36