Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2021 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկություն

03.01.2022

2021 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզի 38 համայնքից ներկայացված 60 սուբվենցիոն ծրագիր:

Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 2.86 մլրդ դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը եղել է 1.14 մլրդ դրամ:

Սուբվենցիոն ծրագրերն ուղղված են եղել հետևյալ ենթակառուցվածքների զարգացմանը.
➢ բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում ասֆալտապատմամբ - 12 ծրագիր,
➢ բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ,
խճապատմամբ - 5 ծրագիր,
➢ խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում - 5 ծրագիր,
➢ ոռոգման համակարգի կառուցում/նորոգում - 7 ծրագիր,
➢ փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում – 4 ծրագիր,
➢ բնակավայրերի գազաֆիկացում – 7 ծրագիր,
➢ մանկապարտեզների վերակառուցում/նորոգում - 2 ծրագիր,
➢ հասարակական շենքերի վերանորոգում - 9 ծրագիր (մշակույթի տուն - 3, բուժամբուլատորիա - 1, երաժշտական դպրոց- 1, վարչական շենք - 2, հանդիսությունների սրահ- 1, մարզասրահ – 1)
➢ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում - 3 ծրագիր ,
➢ այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում - 2 ծրագիր,
➢ հակակարկտային կայանների ձեռքբերում (10 կայան) - 1 ծրագիր,
➢ գյուղտեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում - 2 ծրագիր։

2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ 59 սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը հետևյալն է.
➢ 36 ծրագիր ավարտվել է,
➢ 6 ծրագիր ավարտական փուլում է,
➢ 13 ծրագիր ընթացքի մեջ է,
➢ 4 ծրագիր գտնվում է մեկնարկային փուլում:

Հավելենք, որ Արմավիրի մարզպետարանի և համայնքապետարանների համագործակցությամբ արդեն մեկնարկել է 2022 թվականի սուբվենցիոն հայտերի մշակման նախնական փուլը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36