Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2021 թվականին գյուղատնտեսության ոլորտում գրանցված ցուցանիշներ

04.01.2022

2021 թվականին Արմավիրի մարզի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել են հետևյալ հիմնական ցուցանիշները.

  • 2021 թվականին Արմավիրի մարզում հիմնվել է 1040,71 հա բազմամյա տնկարկ, որից՝ 927,19 հա պտղատո և 113,52 հա խաղողի այգի:
  • Մարզում ինտենսիվ այգիները կազմում են 1314,77 հա, որից՝ խաղող՝ 378,8հա, ընկուզենի՝ 262,4 հա, նշենի՝ 198 հա, պիստակ՝ 221,7հա, կեռասենի՝ 100,6հա:
  • 2021 թվականին մարզի գյուղացիական տնտեսություններից մթերող կազմակերպությունները մթերել են 7935 տոննա պտուղ, 5268 տոննա բանջարեղեն և 86035 տոննա խաղող:
  • Կարկտահարության ռիսկերը մեղմելու նպատակով մարզի 155,23 հեկտար խաղողի և պտղի տարածությունները պատվել են հակակարկտային ցանցերով:
  • Պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում Արշալույս, Նորապատ և Արաքս համայնքները ձեռք են բերել 14 հակակարկտային կայան՝ մարզում դրանց թիվը հասցնելով 239-ի:
  • 2021 թվականին մարզում արտադրվել է 7430 տոննա տավարի, 2949 տոննա ոչխարի, 832 տոննա խոզի, 1297 տոննա թռչնի միս և 61 միլիոն ձու:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36