Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավելի քան 2,6 մլրդ դրամ՝ ուղղված ոռոգման համակարգերի արդիականցմանը

05.01.2022

Ոռոգման համակարգերի արդիականացման նպատակով 2021 թվականին Արմավիրի մարզում տարբեր ծրագրերով մեծածավալ աշխատանքներ են իրականացվել.

Եվրոպական զարգացման բանկի ֆինանսավորմամբ մեկնարկել է ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման ծրագիրը՝ ուղղված 39 համայնքի 92066 մ երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանցերի վերականգնմանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2,2 մլրդ դրամ՝ համայնքների 10 տոկոս համաֆինանսավորմամբ:

Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով 5 համայնքում իրականացվել են 7693 մ ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցման, ևս 2-ում՝ 6 խորքային հորի հորատման աշխատանքներ: Այս ուղղությամբ իրականացված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 422,1 մլն դրամ:

Պետության ֆինանսավորմամբ մարզում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակներում 5 համայնքում իրականացվել են ոռոգման համակարգերի բարելավմանն ուղղված աշխատանքներ՝ 11,76 մլն դրամ ընդհանուր արժեքով:

Նշենք նաև, որ 9 համայնքում մասնավոր հողօգտագործողների կողմից կառուցվել է 21 ջրամբար՝ 918,6 հազար խմ ծավալով, որի արդյունքում 1703,74 հեկտարի մասով իրականացվում է կաթիլային, իսկ 80,6 հեկտարի մասով էլ՝ անձրևացման եղանակով ոռոգում:

Վերոնշյալ ծրագրերի արդյունքում ոչ միայն բարելավվելու է ջրամատակարարումը, այլ նաև զգալիորեն կրճատելու են համակարգում դեռևս գոյություն ունեցող մեծ կորուստները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35