Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրումներ Բանակի օրվա առթիվ

28.01.2022

Հայկական բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի կողմից պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել Արմավիրի մարզում տեղակայված զորամասերի զինծառայողներ, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ և Արցախյան 2-րդ պատերազմին մասնակցություն ունեցած աշխատակիցներ:
➖➖➖➖➖
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-ամյակի, բարեխիղճ ծառայության և օրինակելի կարգապահության համար Էդվարդ Հովհաննիսյանի կողմից պատվոգրով է պարգևատրվել մարզը ներկայացնող 26 զինծառայող: Մարզպետարանի 7 աշխատակից էլ պարգևատրվել է շնորհակալագրով՝ Զինված ուժերին ցուցաբերած համակողմանի աջակցության, փոխհամագործակցության և բարեխիղճ աշխատանքի համար:

Պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական և Սարդարապատի N զորամասերում Հայոց բանակի կազմավորման հոբելյանական օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի կողմից մարզի զորամասերը ներկայացնող զինծառայողներին պատվոգրերը հանձնել են մարզպետի խորհրդական Առնակ Ավետիսյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը:

Նշենք, որ Բանակի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել մազում տեղակայված բոլոր զորամասերում և ուսումնական հաստատություններում:
Հավերժ փառք Հայոց բանակին և մայր հողի համար մարտիրոսված բոլոր քաջորդիներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:06:58