Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են Արցախից տեղահանված և մարզում բնակություն հաստատած արցախցիների խնդիրներին վերաբերող հարցեր

01.02.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր համայնքի ղեկավարի, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների, հայաստանյան և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ մարզպետարանում այսօր խորհրդակցություն է անցկացրել Արցախի Հանրապետությունից տեղահանված և մարզում բնակություն հաստատած արցախցիների խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ:

Ներկայացնելով մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիների ընդհանուր թիվը, տեղաբաշխվածությունը և սոցիալական հիմնական խնդիրները՝ մարզպետն առաջարկել է համատեղ գործնական քայլեր իրականացնել՝ տեղահանվածների շրջանում կարճաժամկետ լուծում պահանջող ծրագրերից դրանց հիմնական լուծմանն անցնելու նպատակով:

Քննարկելով մինչ այժմ տեղահանված արցախցիների շրջանում իրականացված և շարունակվող բազմապրոֆիլ ծրագրերը, գրանցված արդյունքները և ընթացիկ հարցերը՝ կարևորվել է կարճ ժամանակահատվածում ապահովել կարիքի և ներուժի գնահատում՝ շահառուներին առավել հասցեական և նպատակային աջակցություն ցուցաբերելու համար:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն առաջարկել է կողմերի համաձայնությամբ կազմել տեղահանված արցախցիներին վերաբերող խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների ծրագիր՝ նախատեսվող աշխատանքներն առավել համակարգված և ամրագրված պարտավորություններով իրականացնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36