Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է Զարթոնք բնակավայր

15.02.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Զարթոնք բնակավայր: Այցի շրջանակում մարզպետը հանդիպում է ունեցել բնակիչների հետ, հետևել սուբվենցիոն ծրագրով կառուցվող մանկապարտեզի աշխատանքներին, ապա այցելել դպրոց և ծանոթացել ընդհանուր պայմաններին:

Բնակիչների հետ հանդիպմանն Էդվարդ Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ՝ մասնավորապես ընդգծելով, որ 2020 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով ավարտական փուլում գտնվող մանկապարտեզի կառուցման աշխատանքներին 2022 թվականին նույն ծրագրով կհաջորդի հարակից տարածքի բարեկարգումը և կահավորումը։

Մարզպետն ուրախությամբ տեղեկացրել է նաև, որ պետական բյուջեի միջոցներով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հիմնանանորոգվելու է Զարթոնք-Արտաշար ավտոճանապարհի 2 կմ հատվածը: Նա նաև հայտնել է, որ համայնքապետարանի միջոցներով էլ նախատեսվել է երկու խորքային հորի վերականգնում:

Այդուհանդերձ, բնակավայրում ծրագրերի շարունակականությունն ապահովելու և առկա խնդիրները տարեցտարի նվազեցնելու համար Էդվարդ Հովհաննիսյանը Զարթոնքի բնակիչներին կոչ է արել բարեխիղճ կերպով վճարել տեղական հարկերը, տուրքերը և վճարները՝ ընդլայնելով համաֆինանսավորման ծրագրերին մասնակցելու հնարավորությունը:

Այնուհետև մարզպետն այցելել է մանկապարտեզի շինհրապարակ, զրուցել շինարարների հետ, ապա շրջել մանկապարտեզում, ծանոթացել արդեն ավարտական փուլին մոտեցող ներքին հարդարման աշխատանքներին: Նա շինպատասխանատուին հորդորել է՝ պահպանելով իրականացվող աշխատանքների որակը՝ դրանք ավարտին հասցնել սահմանված ժամկետում: Էդվարդ Հովհաննիսյանի Զարթոնք այցն ամփոփվել է դպրոցում կատարված շրջայցով և մանկավարժական կազմի հետ հանդիպմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:28:38