Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն

21.02.2022

Ինչպես հայտնի է, Արմավիրի մարզպետարանի հետ համագործակցությամբ, Հայաստանի մանուկներ հիմնադրամը (ՔՈԱՖ) նախաձեռնել է Արմավիր խոշորացված համայնքի կազմում գտնվող Մյասնիկյան բնակավայրում հանրապետությունում երկրորդ ՍՄԱՐԹ կենտրոնի հիմնումը: Ծրագրի իրագործման նպատակով 2021 թվականի դեկտեմբեր ամսին հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաք-երեկոյին հավաքագրվել է ավելի քան 8.4 մլն ԱՄՆ դոլար: Իսկ շուտով կհայտարարվի կենտրոնի ճարտարապետական նախագծի միջազգային մրցույթը:

Լոռու մարզի համանուն կենտրոնին ծանոթանալու, նույն վայրում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հայերեն, սլավոներեն, արաբերեն, պարսկերեն, չինարեն, լատիներեն և այլ լեզուներով եզակի ձեռագրերի թվային, լողացող (immersive) ցուցադրությանը ներկա գտնվելու նպատակով Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն է այցելել Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:

Ցուցադրության շրջանակում մարզպետը Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Լիտվայի և Ռուսաստանի Հանրապետությունների արտակարգ և լիազոր դեսպանների, այլ պաշտոնատար անձանց, ՔՈԱՖ-ի գործընկերների և շահառուների հետ ծանոթացել է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող տարբեր քաղաքակրթությունների եզակի ձեռագրերին՝ թվայնացված տարբերակով:

Այնուհետև ՔՈԱՖ-ի պատասխանատուների ուղեկցությամբ Էվարդ Հովհաննիսյանը և միջոցառման մասնակիցները շրջել են ոչ ֆորմալ կրթական հաստատությունում, ծանոթացել ընդհանուր պայմաններին և անհատի համապարփակ զարգացմանը նպաստող կրթակարգին, որը շուտով հասանելի կդառնա նաև Արմավիրում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 12:04:57