Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԴ Արմավիրի սահմանապահ ջոկատում տեղի է ունեցած նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը

23.02.2022

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում այսօր տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը: Այն մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության և Հայսատանի Հանրապետության օրհներգների հնչյունների ներքո: Արարողությունն ուղեկցվել է նորակոչիկների կողմից ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի օրհներգի կատարմամբ և հանդիսավոր շքերթով:

Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի է ունեցել նորակոչիկների երդմնակալության հիմնական արարողակարգը, որի ընթացքում նրանք ընթերցել են զինվորական երդման տեքստն ու սահմանված կարգով ստորագրել այն:

Երդմնակալության հանդիսավոր արարողությանը հաջորդած ցերեկույթին Հայրենիքի պաշտպանի օրվա, մարտական ծառայությունն օրինակելի կերպով կատարելու և հայրենիքին անձնուրաց ծառայելու համար ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատի զինվորական ծառայողներ գնդապետ Դենիս Կոմարովը, փոխգնդապետ Ալեքսանդր Կալուժենինը, ավագ սերժանտ Գարիկ Նիկողոսյանը և եֆրեյտոր Հովիկ Թովմասյանը ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի կողմից պարգևատրվել են պատվոգրով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 12:04:57