Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ մարտի 15-ից սկսվում է քաղաքացիների ընդունելությունը

01.03.2022

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտ ամսից մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը սկսելու է քաղաքացիների ընդունելությունը:

Այն այսուհետ տեղի կունենա ամիսը երկու անգամ՝ յուրաքանչյուր ամսվա 1-ին և 2-րդ կեսին:

Մարզպետի մոտ քաղաքացիների առաջին ընդունելությունը կկազմակերպվի մարտի 15-ին, ժամը 10:30-ից: Հաջորդող ընդունելության օրվա և ժամի վերաբերյալ նախապես կտեղեկացվի:

Ընդունելությանը մասնակցելու համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարությունում:

Հարցերի դեպքում զանգահարել (+237) 2 08 56 հեռախոսահամարով:

Ընդունելությունները տեղի կունենան Արմավիրի մարզպետարանի վարչական շենքում (ք. Արմավիր, Աբովյան 71):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 10:49:47