Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

07.03.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Մարզպետը ողջունել է դեսպանի այցն Արմավիրի մարզ՝ համարելով, որ այցելությունը լավ հնարավորություն է բելառուսական կողմի հետ փոխշահավետ համագործակցություն սկսելու և այն ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության ծառայեցնելու համար:

Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել է 2021 թվականին մարզպետի տեղակալի և դեսպանի միջև տեղի ունեցած հանդիպմանը, մինչ այդ կողմերի միջև ձևավորված հարաբերություններին, ձեռք բերված բանավոր պայմանավորվածություններին՝ ափսոսանք հայտնելով գործնական իմաստով հաջողություններ չունենալու համար:

Վերահաստատելով իր պատրաստակամությունը փոխգործակցության շարունակականության ապահովման հարցում՝ մարզպետը հույս է հայտնել, որ, այնուամենայնիվ, կողմերին կհաջողվի առավել արդյունավետ հիմքերի վրա դնել ձևավորված հարաբերությունները և ցանկալի ձեռքբերումներ ունենալ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Կոնյուկը նախ կարևորել է Արմավիրի մարզի՝ հատկապես գյուղատնտեսական առումով կենսական նշանակությունը ողջ հանրապետությունում, ապա անդրադարձել Հայաստան-Ռուսաստան-Բելառուս եռակողմ հարաբերություններին՝ ընդգծելով Հայստանի՝ որպես հուսալի դաշնակցի նշանակությունը:

Ի թիվս այլ հարցերի, մարզպետի հետ դեսպանը քննարկել է նաև գյուղատնտեսության և ենթակառուցվածքների ոլորտում հնարավոր ծրագրերի շուրջ համագործակցությանը վերաբերող հարցեր, որոնց իրագործման ուղղությամբ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35