Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Կանանց տոնի առթիվ

07.03.2022

Սիրելի կանայք և աղջիկներ, լավագույն ցանկություններով շնորհավորում եմ Ձեզ գարնան զարթոնքն ու ջերմությունն իր մեջ պարուրող գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Իմ խոնարհումն եմ հայտնում և առանձնահատուկ շնորհավորում հերոսածին մայրերին, մեր քաջ նահատակների կանանց, քույրերին ու դուստրերին:

Այսօր չէ, որ պետք է նկատենք ու բարձրաձայնենք մեր իրականության մեջ կանանց կարևոր դերակատարման և առանցքային նշանակության մասին: Քանզի ինչպես ընտանիքում, այնպես էլ հանրային կյանքի տարբեր ոլորտներում ու բնագավառներում անգնահատելի է կնոջ բարենպաստ ներկայությունը և հոգատար վերաբերմունքը:

Հարգելիներս, հավատացած եղեք, որ Դուք եք մեր իրականության շարժիչ ուժը, որը սկիզբ է առնում Ձեր կողմից փայփայած ընտանիքից և իր տարածումը գտնում պետական, քաղաքական, հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում՝ ամրապնդելով ազգային արժեքները, ընդլայնելով առաջընթացի հեռանկարը, ավելացնելով հավատն ու վստահությունն ապագայի հանդեպ:

Ինչ խոսք, ավելի արդար ու ազատ հասարակություն, հզոր ու բարեկեցիկ երկիր, առողջ ու ամուր ընտանիք ձևավորելու գործում Ձեր մասնակցությունն ունի անփոխարինելի նշանակություն, որի համար շնորհակալ ենք Ձեզ:

Իսկ այս տոնական օրվա առթիվ և ընդհանրապես ես ցանկանում եմ, որ Ձեր հոգում միշտ խաղաղություն ու սեր լինի, շրջապատում՝ ներդաշնակություն ու հավատարմություն, ընտանիքում՝ ջերմություն ու հոգատարություն: Ապրեք առողջ ու երջանիկ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35